Ադրբեջանի օդային տարածքով ՀՀ քաղաքացիական օդանավերի թռիչքների համար սահմանափակումներ չեն եղել և չկան․ Քաղավիացիայի կոմիտե

Լուրեր

03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
Բոլորը

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ անդամ-պետությունների օդային տարածքներով կարող են իրականացվել տարանցիկ թռիչքներ առանց պաշտոնական համաձայնեցման։ Այս մասին հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ ի պատասխան Factor.am-ի գրավոր հարցմանը՝ արդյո՞ք պաշտոնական համաձայնության կարիք կա, որպեսզի հայկական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներ իրականացվեն Ադրբեջանի օդային տարածքով։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավն օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով մեկնել է արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշերը վերադարձել Հայաստան: 

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո Հայաստանի համապատասխան մարմիններն Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Եթե պետական օդանավերի թռիչքների դեպքում կա համաձայնության կարիք, ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ քաղաքացիական չվերթների դեպքում պաշտոնական համաձայնության կարիք չկա։ 

«Ադրբեջանի օդային տարածքով ՀՀ քաղաքացիական օդանավերի թռիչքների համար որևէ սահմանափակումներ չեն եղել և չկան»,- տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից։  

Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից տրվել են անվտանգության երաշխիքներ իրենց օդային տարածքով չվերթներ իրականացնելու համար, կառույցից պատասխանել են․ «Համաձայն Չիկագոյի Կոնվենցիայի դրույթների՝ յուրաքանչյուր անդամ-պետություն պարտավորված է ապահովել իր օդային տարածքով իրականացվող թռիչքների անվտանգությունը»։

Նշվում է, որ օդանավի թռիչքի օդային երթուղիների ընտրությունն իրականացվում է օդանավ շահագործողի (ավիաընկերության) կողմից` ներքին ընթացակարգերի համաձայն, և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չվերթների վերաբերյալ տվյալներ չունի։

Իսկ արդյո՞ք շարունակվում են չվերթներն Ադրբեջանի օդային տարածքով։ Կոմիտեից փոխանցում են, որ չվերթների ուղղությունների նկատմամբ վիճակագրություն չեն վարում, իսկ չվերթների շարունակականության պահպանման հարցը գտնվում է օդանավ շահագործողի (ավիաընկերության) իրավասության շրջանակներում։

Ստացվում է՝ Ադրբեջանի և Հայաստանի օդային տարածքները փակ չեն եղել միմյանց համար, այլ պարզապես երկրներն են խուսափել միմյանց օդային տարածքներով չվերթներ իրականացնելուց։ Հայտնի է նաև, որ 2014 թվականին Ադրբեջանն իր նախաձեռնությամբ որոշել է դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, այնինչ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով են ապահովում հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Flightradar24 կայքից տեղեկանում ենք, որ Ադրբեջանն ամեն օր մի քանի անգամ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ է իրականացնում՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ 

Այսպիսով՝ Ադրբեջանական ավիաուղիներ (AZAL) ընկերությունը Հայաստանի օդային տարածքով գրեթե ամեն օր մի քանի անգամ չվերթներ է ունենում, այնինչ Հայաստանը շարունակում է հազվադեպ օգտվել Ադրբեջանի օդային տարածքից։ Ըստ flightradar24 կայքի՝ Shirak Avia-ն սեպտեմբերի 20-ին իրականացրել է Երևան-Կրասնոյարսկ չվերթ Ադրբեջանի օդային տարածքով։

Անի Թամրազյան