«Պուտինի Ռուսաստանը ոչինչ է առանց Չինաստանի»․ Զելենսկին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, որ Չինաստանը կարող է ստիպել Ռուսաստանին դադարեցնել իր երկիր լայամասշտաբ ներխուծումը, փոխանցում է Current time-ը։

«Հզոր երկիր, որից Ռուսաստանն այժմ լիովին կախված է։ Եթե Չինաստանն իսկապես ցանկանար դադարեցնել այս պատերազմը, կարող էր ստիպել Մոսկվային դադարեցնել ներխուժումը։ Առանց Չինաստանի՝ Պուտինի Ռուսաստանը ոչինչ է։ Սակայն Չինաստանը չափազանց հաճախ լռում է և անտարբեր է մնում՝ խաղաղության համար ակտիվ քայլեր ձեռնարկելու փոխարեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար, և «դա անում է անպատիժ»։ Վլադիմիր Պուտինը, նշել է Զելենսկին, «վախենում է դեմ առ դեմ նստել Ուկրաինայի և աշխարհի հետ ու բացահայտ խոստովանել՝ ինքը միայն պատերազմ է ուզում»։

«Փոխարենը, Պուտինն ուղարկում է պատվիրակների, որոնք անկարող են և չեն ցանկանում դադարեցնել արյունահեղությունը։ Եվ երբ նա հայտնվում է արտասահմանում՝ Պեկինում կամ այլուր, դա միայն ավելի շատ սպանությունների համար ժամանակ շահելու և դիվանագիտություն վարելու տպավորություն ստեղծելու համար է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան «այո» է ասել ԱՄՆ նախագահի կողմից Ռուսաստանի հետ հրադադարի և խաղաղության բանակցությունների վերաբերյալ բոլոր առաջարկներին, սակայն Ռուսաստանը միշտ «ոչ» է ասում կամ փորձում է բոլորին շփոթեցնել՝ նույնիսկ հրադադարը թույլ չտալու համար»։

Նա ասել է, որ հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, քննարկել են «մի քանի լավ գաղափարներ»։

«Եվ մենք հույս ունենք, որ Ամերիկայի գործողությունները Ռուսաստանին կմղեն դեպի խաղաղություն»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին միավորվել և «դադարեցնել այդ պատերազմը», այդ դեպքում, նրա խոսքով, «նույնիսկ Ռուսաստանը ստիպված կլինի ենթարկվել». «Որովհետև դուք՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները, ներկայացնում եք առանցքային  համաշխարհային ուժ, որը պետք է գործի, երբ միջազգային իրավունքը դա չի անում: Այս պատերազմով Ռուսաստանը վարկաբեկել է իրեն. նույնիսկ նրանք, ովքեր դեռևս բացահայտ չեն քննադատում Պուտինին, դեռևս կարծում են, որ Ռուսաստանի ներկայությունը տհաճ է»:

Պեկինը հետևողականորեն հերքում է Կրեմլին ռազմական օգնություն ցուցաբերելու մեղադրանքները և ձգտում է ներկայանալ որպես անկողմնակալ միջնորդ, որը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը։

«Ճգնաժամի առաջին օրվանից Չինաստանն օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում է ընդունել՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և պաշտպանել քաղաքական կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները»,- հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանի խոսքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի