ԼՂ ժողովուրդը պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում. Աննա Նաղդալյան

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստանի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հերթական մեկնաբանության մասին լրագրողների հարցին:

«Հայաստանը բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հայաստանի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, իսկ վերջինը կենսական նշանակություն ունի արցախահայության համար, որը տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից ենթարկվել է բռնությունների»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացը պետք է ապահովվի, որպեսզի Արցախի 150 հազար բնակչությունն այլևս չենթարկվի նման ոճրագործությունների, հարգվեն վերջինիս իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ գործընթացում»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակը: