Գագիկ Ծառուկյանի և ընտանիքի դեմ ոչ թե ապօրինի գույքի նոր հայցապահանջ է ներկայացվել, այլ նախորդ գործից մաս է անջատվել

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ընտանիքի դեմ ոչ թե ապօրինի գույքի բռնագանձման նոր հայացապահանջ է ներկայացվել, այլ նախորդ գործից մաս է անջատվել։ 

Factor TV-ն այսօր ներկայացրել էր «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը Ծառուկյանի վերաբերյալ դատարան հայցապահանջ ներկայացնելու մասին։

Պարզվում է՝ դատավոր Լիլի Դրմեյանը մաս է անջատել նախորդ՝ դեռևս 2023-ին դատարան ուղարկված ՀԿԴ/0210/02/23 գործից և նոր գործին շնորհվել է նոր համար՝ ՀԿԴ/0241/02/25։ Այսինքն՝ ՀԿԴ/0241/02/25 գործը ոչ թե Ծառուկյանի և ընտանիքի դեմ ներկայացված նոր հայցապահանջ է, այլ նախորդ գործից առանձնացված մաս։

Factor TV-ին հայտնի դարձավ, որ ՀԿԴ/0210/02/23 գործով 19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ բանավոր միջնորդություն, որի քննարկումը հայցվորի՝ Դատախազության միջնորդությամբ հետաձգվել է և շարունակվել 21.08.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում։ Հայցվորը ներկայացրել է բանավոր դիրքորոշում։

Դատարանի 18.09.2025 թվականի որոշմամբ՝ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է գործով կիրառել արագացված դատաքննություն և հայցապահանջի մի մասով անցնել եզրափակիչ դատական ակտի կայացման։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առանձին վարույթներում առանձնացնելու միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի որոշմամբ՝ գործով քննվող հայցապահանջի մի մասով կիրառվել է արագացված դատաքննություն և նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր՝ 2025 թվականի հոկտեմբերի 8-ը, դատարանը գտել է, որ անհրաժեշտ է գործից առանձնացնել մնացյալ հայցապահանջները՝ դրանց քննությունն առանձին վարույթում շարունակելու համար, ուստի որոշել է ՀԿԴ/0210/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործից առանձին վարույթում առանձնացնել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանի, Նվեր Գագիկի Ծառուկյանի, Արփի Բյուզանդի Ավետիսյանի, Հովհաննես Գագիկի Ծառուկյանի, Կոլիկ Վանուշի Ծառուկյանի, Ռոզա Լևոնի Ծառուկյանի, Ռոբերտ Արամի Մկրտչյանի, Տիգրան Սերյոժայի Մանուկյանի, Արմինե Մանվելի Մանուկյանի, Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Վարդիթեր Զավենի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չնեկայացնող երրորդ անձանց՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ, «Օնիրա Քլաբ» ՍՊ, «Մուլտի ավտոտրանս» ՍՊ, «Գլոբալ Մոթորս» ՍՊ, «Արմբետոն» ՍՊ, «Մուլտի Մոթորս» ՍՊ, «Մեգամոթորս» ՍՊ, «Մուլտի Սիս» ՍՊ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲ, «Շուստով առևտրի տուն» ՓԲ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊ, «Արտբեն» ՍՊ ընկերությունների և անհատ ձեռնարկատեր Աննա Մնացականի Բարսեղյանի՝ բացառությամբ հետևյալ պահանջների.

«Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանից (Առաքելյան) որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– ——- բանալու համարի և ——- արխիվային կոդով Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի 28-րդ բնակարանը,

– ——- կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի ——- -րդ հասցեի 260քմ մակերեսով տարածքը,

– ——- բանալիով (——- արխիվային կոդով) Երևան քաղաքի Թումանյան փողոցի ——- -րդ հասցեի 137քմ մակերեսով տարածքը,

– ——- կադաստրային ծածկագրով Երևան քաղաքի Թումանյան փողոցի ——- շենքի թիվ ——- բնակարանը,

– «ԱԲՈՎՅԱՆԻ ՉԱՓԻՉ-1» ԲԲ ընկերության (գրանցման համար՝ 11.130.01360, ՀՎՀՀ 03500997) 373.100 հատ բաժնետոմսը,

(…) Գագիկ Կոլյայի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալ գույքերի ձեռքբերման արժեքները՝

– ——- մակնիշի ավտոմեքենա՝ 2.653.980 ՀՀ դրամ,

– ——- մակնիշի ավտոմեքենան՝ 4.228.961 ՀՀ դրամ,

– ——- մակնիշի ավտոմեքենա՝ 19.053.760 ՀՀ դրամ»։  («Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում փակված են գույքերը նույնականացնող տվյալները-հեղ)։

ՀՀ գլխավոր դատախազությունից ևս պարզաբանում են ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումը կից փաստաթղթերով Դատարան է մուտքագրվել 09.10.2023 թվականին և ընդունվել վարույթ 18.10.2023 թվականին: 19.06.2025 թվականին կայացած նախնական դատական նիստում Գագիկ Ծառուկյանի անունից ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու բանավոր միջնորդություն: 18.09.2025 թվականին Դատարանը նշված միջնորդությունը բավարարել է մասնակիորեն: Սահմանադրական դատարանի 16.04.2025 թվականի ՍԴՈ-1776 որոշման համատեքստում, հիմք ընդունեկով այն հանգամանքը, որ որոշակի գույքեր ձեռք են բերվել Գագիկ Ծառուկյանի՝ որպես պաշտոնատար անձ, պաշտոնավարումից առաջ և կապ չունեն այն հանցանքի հետ, որի կատարման համար Պատասխանողին մեղադրանք է առաջադրվել, քանի որ դրանք ձեռք են բերվել ենթադրյալ հանցանքի կատարումից տարիներ առաջ, որոշվել է այդ գույքերի մասով գործով կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի որոշմամբ որոշակի հայցապահանջների մասով կիրառվել է արագացված դատաքննություն և նշանակվել է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր 2025 թվականի հոկտեմբերի 8-ը՝ Դատարանը որոշել է առանձնացնել մնացյալ հայցապահանջները՝ դրանց քննությունն առանձին՝ թիվ ՀԿԴ/0241/02/25  վարույթում շարունակելու համար։

Այսպիսով Գագիկ Ծառուկյանի և մյուսների դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը ոչ թե ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում, այլ վերջիններիս դեմ դեռևս 2023 թվականին ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված վարույթից առանձնացվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0241/02/25 վարույթը և մակագրվել համապատասխան դատավորին»:

Արաքս Մամուլյան