ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաշխարհային կազմակերպության գործող ղեկավար Անտոնիո Գուտերեշի լիազորությունները լրանում են 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրի, իսկ ընտրված թեկնածուն պետք է պաշտոնը ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ին։

«ՄԱԿ-ն այժմ դժվարին իրավիճակում է։ Ես կարծում եմ, որ հնարավոր է ՄԱԿ-ը դարձնել արդիական։ Եթե դուք ասում եք, որ մտահոգված եք հակամարտությունների աճով, բռնության աճով, ապա որոշ չափով երեսպաշտություն է կենտրոնանալ այլ բաների վրա»,- ասել է Գրոսսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ «բոլորը գիտակցում են», որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում համաշխարհային խաղաղությունը պահպանելու իր առաքելությունը։ Այս առումով Գրոսսին վստահեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնում իր փորձը կօգնի իրեն ընտրություններում։ Գրոսսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել «բոլորի հետ» և «լինել բոլորի համար ընդունելի միջնորդ»։

«Այո՛, ես թեկնածու կլինեմ այս պատճառներով»,- նշել է նա։

Գրոսսին նշել է, որ հույս ունի «ստանալ որքան հնարավոր է շատ աջակցություն»։

Գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և հաստատվում Գլխավոր վեհաժողովի կողմից։ Նրա պաշտոնավարման ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի սահմանափակում չկա, սակայն ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել ավելի քան 10 տարի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն և Չինաստան)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի