ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության ընթացակարգը դեռ քննարկվում է. ԱԳՆ խոսնակ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխությանը կամ Հայաստանի կողմից կազմակերպությունում նախագահությունը փոխանցելուն վերաբերող որևէ նորություն այս պահին չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ռուսական մամուլի հրապարակումների մասին հարցին, որը վերաբերում է ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից վերցնելու մտադրությանը:

«Որևէ նոր բան ասել չեմ կարող: Պետք է նշեմ կրկին, որ խորհրդակցությունները ՀԱՊԿ համապատասխան մարմիններում շարունակվում են: Դրանք վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգի շրջանակում կոնսենսուսային լուծումներ գտնելուն: Ինչպես գիտեք՝ ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված չէ գլխավոր քարտուղարի փոփոխության ընթացակարգ: Երբ խորհրդակցությունների արդյունքները կներկայացվեն Հավաքական անվտանգության Խորհրդի հաստատմանը, հայտնի կդառնան հանրությանը»,- հավելեց ԱԳՆ խոսնակը:

Ինչ վերաբերում է Երևանում նախանշված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Մոսկվա տեղափոխելուն, Աննա Նաղդալյանի պնդմամբ՝ որոշումը տեխնիկական էր. «Սա զուտ տեխնիկական որոշում էր, որը պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Որևէ այլ պատճառ նման որոշման համար չկար»: