Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել․ Փաշինյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ  ֆորումին շրջանակում մասնակցել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» խորագրով  պանելային քննարկմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացումը: Պատասխանելով այն հարցին, թե որն է  ժողովրդավարական այն  իդեալը, որին ձգտում է իր կառավարման ընթացքում, վարչապետն առաջարկել է «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ հարաբերությունները փոխել. «Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել: Այսինքն՝ մենք անընդհատ երազում ենք, ինչի՞ մասին ենք երազում»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝  կան հարցեր, որոնց պետք է անդրադառնալ. արդյոք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն են ուզում ժողովրդավարություն, արդյոք նրանց համար ժողովրդասիրությունն արժեք է, իսկ ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը: «Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է: Այդ թվում՝ վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում»,- ասել է վարչապետը՝ այդ համատեքստում ընդգծելով առկա բոլոր հարցադրումները հնչեցնելու և քննարկելու կարևորությունը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է. «Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, այնտեղ չկա ժողովրդավարություն: Եվ կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին՝ ի՞նչ  է ժողովրդավարությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այն»:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ եք նշել  կարևոր բարեփոխումներ Հայաստանում իդեալական ժողովրդավարության հասնելու համար, երկրի ղեկավարը նշել է. «Այո՛, կարող եմ, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որտեղ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը , որը պետք է լուծվի, իմ համոզմամբ, դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումն է ժողովրդի հետ: Ասել եմ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից: Ես այսօր տեսնում եմ մի  լրջագույն համակարգային պրոբլեմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը չի բխում ժողովրդից: Դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ընդհանրապես կտրված է ժողովրդից և նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի»:

Այդ առումով վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխություններ, առաջարկներ են գեներացվում, որոնք լրջորեն այդ խնդիրը պետք է լուծեն: «Մյուս առաջարկը գեներացվել է քաղաքական թիմում: Խոսքը Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին է, որպեսզի մենք այս պրոբլեմից ի վերջո ազատվենք: Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու: Իմ կարծիքով՝ մեր ժողովրդավարության մեծագույն պրոբլեմն այստեղ է»,  -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով արդարադատության ստանդարտի ստեղծման անհրաժեշտությունը, որը արդարադատությունը կդարձնի հնարավորինս կանխատեսելի  և պակաս օգտագործելի՝  տարբեր քաղաքական  շահերի համար:

Երկրի ղեկավարի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև: «Այսօրվա Սահմանադրության օգտին  1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի «50+1» տոկոսը չի քվեարկել: Սա քաղաքական հարց է, բայց այստեղ կա նաև օրգանական հարց՝ Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում: Ժողովուրդը չի համարում, որ ինքը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ  ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց այդ բարեփոխման չենք կարողանալու այս խնդիրները լուծել, այդ թվում՝ ինստիտուցիոնալ:

Վարչապետը պանելային քննարկման ընթացքում պատասխանել է նաև ներկաների այլ հարցերի: