Բելգիան, Մալթան, Մոնակոն, Անդորրան և Լյուքսեմբուրգը նույնպես ճանաչել են Պաղեստին պետությունը․ ՄԱԿ-ի հատուկ նիստ է տեղի ունեցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վեց երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ղեկավարները բարձր մակարդակի գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստից առաջ, հայտարարել են Պաղեստինի պետականության ճանաչման մասին, գրում է Al Jazeera-ն։

Ֆրանսիայից բացի, որը երկուշաբթի Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի հետ համատեղ նախաձեռնել էր հանդիպումը, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Մոնակոն նույնպես հայտարարել են, որ ճանաչում են Պաղեստին պետությունը։ Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև Ավստրալիայի, Կանադայի, Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի  առաջնորդները, որոնք մեկ օր առաջ պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինը։

«Մենք հավաքվել ենք այստեղ, քանի որ ժամանակը եկել է։ Մեզ վրա է ընկնում պատասխանատվությունը՝ անել ամեն ինչ, որ մեր ուժերի սահմաններում է՝ երկու պետությունների լուծման հնարավորությունը պահպանելու համար։ Այսօր ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը»,- հայտարարել է Մակրոնը Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերջ դնելու երկու պետությունների լուծումը վերակենդանացնելու համար հրավիրված գագաթնաժողովում։

Պաղեստինը ճանաչող այս երկրները միանում են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից շուրջ 147-ին, որոնք այս տարվա ապրիլի դրությամբ՝ արդեն պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետականությունը։

Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան անցյալ տարի էին ճանաչել Պաղեստինի պետականությունը, իսկ Մադրիդը նաև  պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ Գազայի դեմ պատերազմի համար։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է, որ երկու պետությունների լուծումը հնարավոր չէ, «երբ այդ երկու պետություններից մեկի բնակչությունը ցեղասպանության զոհ է»։

«Պաղեստինի ժողովուրդը ոչնչացվում է, հետևաբար, բանականության, միջազգային իրավունքի և մարդկային արժանապատվության անվան տակ մենք պետք է դադարեցնենք այս կոտորածը»,- նշել է նա։

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը երախտագիտություն է հայտնել Պաղեստինը ճանաչած երկրներին։ Նա իր հայտարարությունն արել է տեսակապի  միջոցով՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը նրան մերժել էր այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար մուտքի վիզա տրամադրել։

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր դեռ չեն արել դա, հետևել այս օրինակին»,- ասել է նա՝ հավելելով, որ Պաղեստինի ինքնավարությունը նաև պահանջում է «աջակցություն Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին»։

Իսրայելը և ԱՄՆ-ը, որոնք այս հարցում միջազգային մակարդակով ավելի ու ավելի են մեկուսանում, բոյկոտել են  գագաթնաժողովը, իսկ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը միջոցառումը որակել է որպես «կրկես»։

Չնայած ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունն այժմ ճանաչում է Պաղեստինի պետականությունը, ՄԱԿ-ի նոր անդամ պետությունները պետք է ստանան Անվտանգության խորհրդի աջակցությունը, որտեղ ԱՄՆ-ն օգտագործել է իր վետոյի իրավունքը՝ կանխելու համար Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալը։

Գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր աջակցությունը երկու պետությունների լուծմանը՝ այն ներկայացնելով որպես խաղաղության հասնելու միակ կենսունակ ուղի տարիներ շարունակ ձախողված բանակցություններից և շարունակական բռնությունից հետո։

Գուտերեշը նշել է, որ պաղեստինցիների համար պետականությունն «իրավունք է, ոչ թե պարգև», մերժելով ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումները, որ դա ՀԱՄԱՍ-ի համար պարգև է։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը շնորհակալություն է հայտնել Մակրոնին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին երկու պետությունների լուծման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, որը, նրա խոսքով, «արդար և երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհն է»։ Նա նշել է, որ համաժողովը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ «իսրայելական օկուպացիոն իշխանությունները շարունակում են իրենց ագրեսիան և դաժան հանցագործությունները» Գազայի պաղեստինցիների դեմ։

«Այս գործողություններն ընդգծում են Իսրայելի պնդումը՝ շարունակել ագրեսիվ գործելակերպը, որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը, նաև խաթարում տարածաշրջանում խաղաղության ջանքերը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ը քննադատել է արևմտյան կառավարություններին Պաղեստինը ճանաչելու համար, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ քայլը «կխրախուսի ՀԱՄԱՍ-ին» և կդժվարացնի պատերազմի ավարտը։

Նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը «պարգև է ՀԱՄԱՍ-ին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի