Ես մերժում եմ «պոլի փետ լինի՝ մերը լինի» տրամաբանությունը․ Փաշինյանը՝ Կառավարության կադրային քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Կառավարությունն անթերի չի աշխատել, սխալներ գործել է և գործելու է, սակայն հիշեցնում է՝ այն ինչ արել է իր թիմը՝ աննախադեպ է։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատարը՝  ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրման՝ ընդունո՞ւմ է արդյոք, որ նոր Կառավարությունն այս ամիսների ընթացքում մի շարք սխալներ է գործել։

«Ես մերժում եմ այն տրամաբանությունը, որ՝  «պոլի փետ լինի՝ բայց մերը լինի», դա բացառվում է։ Մեր Կառավարության կազմում կային մարդիկ, որոնք թվում էին, որ չափանիշներին համապատասխանում էին, բայց մեկ-երկու ամիս հետո նրանք քանդվեցին»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ, ընդունելով հանդերձ իրենց սխալները, պնդում է, որ ամեն փուլ ունի իր առաջնահերթությունները, և իրենք պարզել են, թե  հեղափոխությունից անմիջապես հետո որոնք են դրանք, հիմա էլ պարզում են, թե ինչ առաջնահերթություններ են լինելու արտահերթ ընտրություններից հետո։

«Արտահերթ ընտրություններից հետո՝ անկախ արդյունքներից, բոլորովին նոր խնդիրներ առաջ կգան և նոր օրակարգ կլինի»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։