Արեգ Կյուրեղյանը հեռացվեց նիստերի դահլիճից. «Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Արեգ Կյուրեղյանը հեռացվեց նիստերի դահլիճից. Սասնա ծռերի գործով նիստը հետաձգվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը մեկնարկեց փոքր-ինչ լարված: Ամբաստանյալներն ուշացել էին նիստից, ինչի համար դատավորը զգուշացրեց նրանց՝ ասելով, որ դա կարող է դիտարկվել որպես դատավարությունից խուսափելու փորձ և ունենալ համապատասխան հետևանքներ:

Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը դատավորին հորդորեց չսպառնալ իրենց, դատավորն էլ պատասխանեց, որ չի սպառնում, այլ զգուշացնում է և անհարգալից վերաբերմունքի համար սանկցիա կիրառեց Կյուրեղյանի նկատմամբ՝ զգուշացման տեսքով:

Կյուրեղյանը շարունակում էր նստած տեղից դատավորին ինչ-որ բաներ ասել, որի պատճառով դատավորի որոշմամբ նա հեռացվեց դահլիճից:

Այսօր նաև քննարկվեց հարցը, թե արդյոք խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի գործը կասեցվելո՞ւ է, թե՝ ոչ: Պաշտպաններից Արա Ղարագյոզյանը ներկա չէր և ինչպես Վարուժան Ավետիսյանն ասաց՝ դեռ փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ չեն և ժամանակ է անհրաժեշտ դրանք ներկայացնելու համար:

Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց մինչ հաջորդ չորեքշաբթի: