Չարլի Քըրքի հրաժեշտի արարողությանը տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել․ Թրամփն ու Մասկը վեճից հետո առաջին անգամ հրապարակային հանդիպել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
Բոլորը

ԱՄՆ-ում հրաժեշտ են տալիս ակտիվիստ Չարլի Քըրքին։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Արիզոնայի State Farm մարզադաշտում՝ հարգանքի տուրք մատուցելու պահպանողական ակտիվիստին։ Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է մոտ 200,000 մարդ, գրում է Euronews-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել կրոնական երանգով. նա ասել է, որ Քըրքն «անմահություն է ձեռք բերել»՝ «դառնալով ամերիկյան ազատության համար նահատակ»։ Թրամփը նաև նշել է, որ «երկրին անհրաժեշտ է վերադարձնել Աստծուն և կրոնը»։

«Նա արժանի չէր դրան, մեր երկիրը դրան արժանի չէր, և յուրաքանչյուր ոք, ով արդարացնում է դա, պարզապես խելագար է։ Չարլիի սպանությունը հարձակում չէր միայն մեկ մարդու կամ մեկ շարժման վրա. դա հարձակում էր մեր ամբողջ ազգի վրա։ Դա սարսափելի հարձակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Դա հարձակում է մեր ամենասուրբ ազատությունների և Աստծո կողմից տրված իրավունքների վրա։ Ատրճանակը ուղղված էր նրա վրա, բայց գնդակը ուղղված էր մեզ»,- ասել է Թրամփը։

Ելույթ է ունեցել նաև Քըրքի այրին։

«Իմ ամուսինը՝ Չարլին, ուզում էր փրկել երիտասարդների, ինչպիսին է նա, ով խլեց իր կյանքը։ Ես ներում եմ նրան, որովհետև այդպես վարվել է Քրիստոսը և այդպես կվարվեր Չարլին։ Ատելության պատասխանը չպետք է լինի ատելությունը։ Պատասխանը, որը մենք գիտենք Ավետարանից, սերն է»,- ասել է նա։

Չարլի Քըրքը սպանվել էր սեպտեմբերի 10-ին Յուտայի ​​համալսարանում ելույթի ժամանակ։ Սպանության մեջ մեղադրվում է Յուտայի ​​22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնը։

Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը: Ելույթ են ունեցել նաև Դոնալդ Թրամփ կրտսերը (Թրամփի որդին) և քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը, որը Քըրքին հերոս է անվանել  և խոստացել շարունակել նրա ժառանգությունը:

Ներկա է եղել նաև Թրամփի երբեմնի մտերիմ դաշնակիցը՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Նա X-ում հրապարակել է իր և Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ «Չարլիի համար» գրությամբ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա Թրամփի և Մասկի առաջին համատեղ հրապարակային հանդիպումն էր նրանց նույնքան հրապարակային վեճից ի վեր։

Քըրքը հիմնադրել է «Turning Point USA» կազմակերպությունը, որի նպատակն էր մոբիլիզացնել երիտասարդ քրիստոնյա պահպանողականներին: Նրա հրաժեշտի արարղությանը մեծ թվով մարդիկ են ներկա եղել, ինչը վկայում է 31-ամյա ակտիվիստի՝ Ամերիկայում ձեռք բերած նշանակալի ազդեցության մասին։ Վերլուծաբանները նշում են, որ Չարլի Քըրքի սպանությունը տեղի է ունեցել երկրում լուրջ քաղաքական պառակտման համատեքստում և կարող է դառնալ «շրջադարձային կետ» Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության իրականացման գործում՝ հանգեցնելով դրա կոշտացմանը։

Հիշեցնենք, որ քաղաքական ակտիվիստ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել էր Յուտա նահանգում Վելիի համալսարանի տարածքում ելույթ ունենալիս։ Գնդակը դիպել էր Քըրքի պարանոցին։ Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Քըրքի մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի