ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված իր ելույթի ժամանակ Փաշինյանը ծնկի եկավ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրում է, որտեղ անցկացվում է ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված «Ֆեստիվառը»։

Փաշինյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց նրանց ՀՀ անկախության տարեդարձի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր պետությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, որոնց արդյունքում ժողովրդի՝ անկախության և պետականության գիտակցումը էականորեն ուժեղացել է։

«Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն։ Պետությունը նման է ավտոմեքենային, որն իր տիրոջը՝ ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը. մեր այսօրվա կետից կարող է տանել մեր ցանկացած հաջորդ կետը, բայց դրա համար կան մի քանի կարևոր պայմաններ։ Ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին։ Մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է տեղին և կարգին լինեն։ Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք, իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է և երջանկությունն է։

․․․Ես այսօր՝ այս տոնական օրը, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլոր նահատակներին՝ ՀՀ անկախության, ազատության և ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար։ Շնորհակալ եմ բոլորիդ»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց, որ հայ ժողովուրդը արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով․ «Մենք մեր սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երջանկությունը և բարեկեցությունը»։

Հարգելով ՀՀ անկախության համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը՝ Փաշինյանը ծնկի իջավ․ «Փառք նահատակներին, և կեցցե՛ ՀՀ-ն»։

Այնուհետև, դիմելով ներկաներին՝ Փաշինյանը ասաց, որ իր վերջին խոսքերից հետո ներկաները պետք է երեք անգամ կրկնեն՝ «Կեցցե՛»։ Առաջին փորձը նա չստացված համարեց և խնդրեց կրկնել։ Երկրորդը ավելի լավ էր, սակայն Փաշինյանն ասաց՝ «կարող էր ավելի լավ լինել»։ Երրորդ փորձը հաջողված համարեց, այնուհետև շնորհակալություն հայտնեց և իջավ բեմից։