Անօրինական ներգաղթի դեմ ցույցը Հաագայում վերածվել է զանգվածային բախումների ոստիկանության հետ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Հաագայում տեղի ունեցած ներգաղթի դեմ ցույցը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, վերածվել է անկարգությունների։ Ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանության հետ, մեքենա են այրել և ավերել քաղաքական կուսակցություններից մեկի գրասենյակը, փոխանցում է Euronews-ը։

Անկարգությունների մասնակիցները, որոնց մեծ մասը հագել էր սև հագուստ և ծածանում էր Նիդեռլանդների պետական ու ծայրահեղ աջ խմբավորումների դրոշներ, քարեր և շշեր են նետել ոստիկանների վրա, ինչպես նաև հրկիզել են ոստիկանության պարեկային մեքենան։ Ոստիկանությունը արձագանքել է արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ՝ ամբոխը ցրելու նպատակով։

Ցուցարարները նաև կարճ ժամանակով փակել են փողոցներից մեկը և հարձակվել են կենտրոնամետ ձախ «Դեմոկրատներ 66» կուսակցության գրասենյակի վրա՝ կոտրելով մի քանի պատուհաններ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Նիդեռլանդներում արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Դրանք նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը կազմալուծվել է՝ ներգաղթի քաղաքականության հարցում տարաձայնությունների պատճառով՝ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության ղեկավար Գեերտ Վիլդերսի հետ, որը հետ էր կանչել իր նախարարներին։

Վիլդերսը, որը մերժել էր ցույցի ընթացքում ելույթ ունենալու հրավերը, բռնությունները որակել է որպես «անընդունելի»։