Շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 20-26-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ մասնակցելու «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Կոնկորդիա» (Concordia) ամենամյա գագաթնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ ընթացող ամենամեծ և ամենաընդգրկուն ոչ քաղաքական ֆորումը, որը համախմբում է պետությունների ղեկավարներին, մասնավոր և հասարակական ոլորտների ղեկավարներին՝ քննարկելու և վերհանելու գլոբալ մարտահրավերների հասցեագրմանն ուղղված լուծումներ։

15-րդ հանդիպման նպատակն է ապահովել պատշաճ հարթակ ժամանակակից աշխարհի առաջատար գործիչների համար՝ կայուն զարգացմանը միտված երկխոսություն սկսելու, համագործակցությունը խթանելու նպատակով։
Concordia-ի շրջանակներում նախատեսվում է գործադիր ճեպազրույցների շարք՝ տեղական և գլոբալ մարտահրավերների շոշափելի լուծումներ ուսումնասիրելու և «համատեղ նպատակ, երկարատև ազդեցություն» գործողությունների վերաբերյալ քմմարկումներ ապահովելու համար՝ հարյուրավոր մարդկանցից բաղկացած միջոլորտային լսարանի առջև, որոնք նվիրված են սոցիալական ազդեցությանը:

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես է գալու որպես բանախոս Կլիմայի և կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ գործադիր ճեպազրույցների շրջանակում։

Միջոցառումը կարևորագույն հարթակ է 2025թ․ նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP 30) և 2026թ․ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ գլոբալ գործողությունների ծրագրերը քննարկելու համար՝ լոգիստիկ համակարգումից և օրակարգի մշակումից, մինչև համաշխարհային համայնքի կողմից հետագա գործողությունների հստակ ձևակերպման ապահովումը։

Concordia-ի շրջանակներում նախատեսված են նաև նախարար Համբարձում Մաթևոսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ կենսաբազմազանության պահպանության ոլորտում գործունեություն ծավալող ԱՄՆ խոշոր բնապահպանական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ կքննարկվեն COP 17-ի շրջանակներում վերջիններիս կողմից հնարավոր աջակցության և մասնակցության հարցերը։