ՆԱՏՕ-ի հյուսիսարևելյան սահմանը փորձության է ենթարկվում, պետք է վճռական քայլեր ձեռնարկենք. Լիտվայի պաշտպանության նախարար

Լուրեր

02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախատեսում են խորհրդակցության անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին՝ ի պատասխան Էստոնիայի հաղորդման, ըստ որի՝ երեք ռուսական МиԳ-31 կործանիչներ առանց թույլտվության մուտք են գործել Էստոնիայի օդային տարածք՝ Ֆիննական ծոցի վրա գտնվող Վայնդլոո կղզու հատվածում։

Խորհրդակցությունները տեղի կունենան Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակում, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամները կարող են դիմել համատեղ քննարկման, եթե նրանցից որևէ մեկը համարում է, որ իր տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը կամ անվտանգությանը սպառնալիք է ներկայացվում։

Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն նշել է․ «ՆԱՏՕ-ի հյուսիսարևելյան սահմանը փորձության է ենթարկվում, և դա պատահական չէ։ Մենք պետք է վճռական քայլեր ձեռնարկենք»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է․ «Ինձ դա դուր չի գալիս։ Ես չեմ սիրում, երբ նման բան է տեղի ունենում։ Դա կարող է դառնալ մեծ խնդիր, բայց ես ձեզ ավելի ուշ կասեմ»։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախքնան հավելել է․ «Այս տարի սա արդեն Ռուսաստանի չորրորդ խախտումն է Էստոնիայի օդային տարածքում, ինչը ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա խախտումը՝ երեք կործանիչների ներխուժումը մեր տարածք, աննախադեպ խիզախություն է ցուցաբերում»։