Խուլհամրությունը կամ կուրությունն այլևս խոչընդոտ չէ դատավոր դառնալու համար. ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դրա արգելքը

Լուրեր

02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքի կուրություն ունեցող անձանց համար դատավոր դառնալն այլևս իրական է. Բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն կետերը, որոնք բացարձակ արգելք էին դնում խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու վրա։

Մասնավորապես, ՍԴ-ն նոր որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի՝ «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը», որով սահմանվում էր երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը։

Դատարանը արձանագրել է, որ նման արգելքները խախտում են հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքը և հակասում են համաչափության սկզբունքին։

Արգելքի սահմանադրականության հարցը որոշելու համար Բարձր դատարան դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը 2025 թվականի հուլիսի 29-ին, ընդգծելով. «Հնարավոր է սահմանել որոշակի հիմքեր, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները, ի թիվս այլնի, պետք է ներառեն նաև խտրականության արգելքը և չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հետ»։

Կառավարության ներկայացուցիչը, սակայն, փորձել էր հակադարձել, նշելով՝ պետք է քննարկման առարկա դարձնել նաև դատարան դիմած անձանց արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման կարևորությունը։

«Երկու ականջի կայուն լրիվ խլություն, երկու աչքի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց կողմից դատավորի պաշտոնում նշանակվելը կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Հարցը պետք է դիտարկել նաև արդար դատաքննության մատչելիության համատեքստում: Դատավորի աշխատանքը պահանջում է մի շարք հմտություններ, այդ թվում՝ վկայություններ լսելը, փաստերի վերլուծությունը և կողմերի միջև երկխոսություն հաստատելը: Դատավորի մոտ քննարկվող հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել այդ գործընթացին, որը կարող է հանգեցնել դատական քննության, արդարադատության իրականացման որակի անկման»,- իր դիրքորոշման մեջ հայտնել է Կառավարության ներկայացուցիչը։

Ի վերջո, Սահմանադրական դատարանը, թեև ի գիտություն է ընդունել Կառավարության մատնանշած դատավարական և աշխատանքային ռիսկերը, սակայն միևնույն ժամանակ կրկին ընդգծել է՝ դատավորի պաշտոնում նշանակվելու կարևորագույն հատկանիշը հավակնորդի անձնային և մասնագիտական որակների համակցությունն է, որը ներառում է նաև նրա անձնական և մասնագիտական բարեվարքությունը։

«Այս ամենը կազմում է հավակնորդի մարդաբանական էությունը: Նշյալ հատկանիշներով պետք է գնահատվի հավակնորդի համապատասխանությունը դատավորի պաշտոնին, որից հետո միայն հավասարակշռվեն դատավորի գործառույթների կատարման համար ֆիզիկական-ֆիզիոլոգիական խոչընդոտները»,- նշվում է ՍԴ որոշման մեջ։

Հիշեցնենք՝ ՄԻՊ դիմումից երկու օր անց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էր անդրադարձել որոշման վիճարկմանը. «Խայտառակություն է, որ խուլ ու կույր մարդը կարող է դատավոր դառնալ»։

Նրա սուր արձագանքը բազմաթիվ դժգոհություններ էր առաջացրել, կտրուկ անդրադարձ էր կատարել նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մեր հասարակությունում բազմաթիվ են հաշմանդամություն ունենալու հանգամանքի առնչությամբ խորքային կարծրատիպերը, և վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են առանց այն էլ առկա արմատավորված կարծրատիպերի խորացմանը: Այսօրվա աշխարհը զարգացել է այն ուղղությամբ, որ հասարակական հարաբերությունների հիմքում ընկած է ներառականության գաղափարը, և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկվեն և ընդգրկվում են աշխատանքային բազմապիսի բնագավառներում, այդ թվում՝ դատական իշխանության համակարգում»,- ընդգծել էր Մանասյանը։

Հավելենք, որ Սահմանադրական դատարանի որոշումները բեկանման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

 

Ռոզա Վարդանյան