Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:

2018 թ. հոկտեմբերի 22-ին  անհայտ անձը (անձինք) հարմարեցված բանալու միջոցով բացել է Աղբյուր Սերոբ փողոցի 5-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 1.111.500 ՀՀ դրամին համարժեք 150.000 ՌԴ ռուբլի, 193.652 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար, 440.000 ՀՀ դրամ գումար և շուրջ 3.400.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ 2018 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացու բնակարանից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել 3 անձ, պարզվել նրանց ինքնությունը:

Միջնորդություն  է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: