ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լուգանսկում նոր տարածքների գրավման մասին․ Ուկրաինան հերքում է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները հերքում են, որ ռուսական բանակը գրավել է Լուգանսկի մարզի Սերեբրյանսկոյե անտառտնտեսությունը, ինչպես այսօր կեսօրին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սերեբրյանսկոյե անտառտնտեսային տարածքը չի գրավվել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը քաջաբար պահպանում են այնտեղ դիրքերը»,- BBC-ի ուկրաինական ծառայությանն ասել է Դնեպրի ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի մամուլի խոսնակ, փոխգնդապետ Ալեքսեյ Բելսկին։

Նա, միաժամանակ, հավելել է, որ այդ տարածքում իրավիճակը չափազանց լուրջ է։

Սերեբրյանսկոյե անտառտնտեսությունն անտառապատ տարածք է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ), որը տարածվում է Հյուսիսային Դոնեց գետի երկայնքով։ Դրա արևմտյան սահմանը մոտավորապես համընկնում է Ուկրաինայի Լուգանսկի մարզի սահմանի հետ։

Մարտավարական առումով հարձակումն ուղղված է Յամպոլ փոքրիկ գյուղին։ Այս հարձակումը, իր հերթին, կարևոր է որպես Սլավյանսկ-Կրամատորսկ ուղղությամբ ավելի լայն առաջխաղացման փուլ, որը ռուսական բանակի հիմնական նպատակներից մեկն է 2022 թվականի գարնանից ի վեր։

Յամպոլ գյուղը գտնվում է Սևերսկ և Լիման քաղաքների միջև, որոնք վերահսկվում են ուկրաինական բանակի կողմից: Այս հարձակումը բաժանում է քաղաքները և կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել երկուսի համար էլ։

Յամպոլից, որը դեռևս չի գրավվել ռուսական ուժերի կողմից, մինչև Սլավյանսկ հեռավորությունը մոտավորապես 20 կիլոմետր է: Ճանապարհին պետք է անցնել շատ դժվար ջրային խոչընդոտ՝ Սևերսկի Դոնեց գետը։

Սևերսկը և Լիմանը գտնվում են գյուղից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա, սակայն ռուսական ստորաբաժանումները դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ առաջ են շարժվում նաև մյուս ուղղություններից։ Լրատվամիջոցը գրում է, որ  այս առաջխաղացման արագությունը դանդաղ է. ռուսական զորքերը մեկ ամսվա ընթացքում անտառում առաջ են շարժվել մոտավորապես նույն 10 կիլոմետրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի