Գողության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն
Հասարակություն
19.09.2025 | 17:21
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի մեջ մեղադրվող, հետախուզվող Լ.Գ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։