Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարում է ՀԱՄԱՍ-ի մեկուսացման «լավագույն միջոցը»․ Ֆրանսիայում, սակայն, արգելվում է Պաղեստինի դրոշի ծածանումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պաղեստին պետության ճանաչումը կմեկուսացնի ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը, նաև կրկին դատապարտել Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ավերիչ հարձակումը, գրում է France 24-ը։

«Պաղեստինյան պետության ճանաչումը պարզապես որոշում է՝ ասելու, որ Պաղեստինյան ժողովրդի օրինական դիրքորոշումը և նրանց ներկայիս տառապանքները որևէ կապ չունեն ՀԱՄԱՍ-ի հետ։ Պաղեստինյան պետության ճանաչումը ՀԱՄԱՍ-ին մեկուսացնելու լավագույն միջոցն է»,- ասել է Մակրոնը Իսրայելի Channel 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան այն մի քանի արևմտյան երկրների շարքում են, որոնք խոստացել են այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը։ Այս երկրների ծրագիրը նպատակ ունի մի կողմ դնել ՀԱՄԱՍ-ի խնդիրը և թույլ տալ երկու պետությունների լուծում տասնամյակներ շարունակվող արաբա-իսրայելական հակամարտության համար. առաջարկ, որին դիմադրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Մինչ իսրայելցի վերաբնակիչները փորձում են գրավել Արևմտյան ափի պաղեստինյան տարածքները, Մակրոնը հայտարարել է, որ հիմա «վերջին պահն է, մինչև երկու պետությունների լուծումը լիովին անհնար դառնա»։

Հինգշաբթի իսրայելական տանկերն ու ինքնաթիռները հարվածել են Գազա քաղաքին՝ լայնածավալ ցամաքային հարձակման շրջանակում, որը 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի մահացու հարձակումներից սկսված երկամյա արշավի վերջին փուլն էր։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է 1219 իսրայելցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։

Իսրայելի պատասխան արշավի հետևանքով զոհվել է առնվազն 65,141 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են՝ ըստ տարածքի Առողջապահության նախարարության տվյալների, որոնք ՄԱԿ-ը համարում է հուսալի։

«Գազայում նման գործողությունները լիովին հակաարդյունավետ են և ձախողված։ Դուք ամբողջությամբ ոչնչացնում եք Իսրայելի կերպարն ու հեղինակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև հասարակական կարծիքի մեջ ամենուրեք»,-հայտարարել է Մակրոնը։

Այս ամենին զուգահեռ, Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրահանգել է նահանգապետերին կանխել պաղեստինյան դրոշների ցուցադրումը քաղաքապետարանների և այլ հանրային շենքերի վրա հաջորդ շաբաթ, երբ Փարիզը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը։

«Հանրային ծառայության մեջ չեզոքության սկզբունքն արգելում է նման դրսևորումները»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում, որի պատճենը հայտնվել է AFP-ի տրամադրության տակ։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքապետերի կողմից Պաղեստինի դրոշը ցուցադրելու ցանկացած որոշում պետք է բողոքարկվի դատարանում։

Իսրայելի պատերազմը Գազայում թեժ թեմա է Ֆրանսիայում, և մի քանի ֆրանսիացի քաղաքապետեր արդեն հայտարարել են հաջորդ շաբաթ իրենց քաղաքապետարանների շենքերի վրա Պաղեստինի դրոշը բարձրացնելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի