Բելառուսի ԱԳՆ-ն Չեխիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է ճանաչել․ 72 ժամ է տրվել երկիրը լքելու համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Չեխիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել։ Նա պետք է երկիրը լքի 2 ժամվա ընթացքում։ Նախարարությունը հայտարարել է, որ սա պատասխան է չեխական և լեհական իշխանությունների կողմից բելառուս դիվանագետներին վտարելու որոշմանը, գրում է Current time-ը։

Բելառուսում Չեխիայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պաշտոնակատար Թոմաշ Կրիլը տեղեկացվել է որոշման մասին:

«Ստեղծված իրավիճակը չեխական իշխանությունների կողմից Բելառուսի նկատմամբ տարիներ շարունակ մշակված կողմնակալության արդյունք է: Մենք ստիպված ենք արձագանքել գործող դիվանագիտական ​​պրակտիկային համապատասխան, այդ թվում՝ Չեխիայում Բելառուսի դեսպանատան նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումների համատեքստում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Բելառուսի ԱԳՆ է կանչվել նաև Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վոյցեխ Ֆիլիմոնովիչը։ Գերատեսչությունը խոստացել է հանդիպման արդյունքների մասին հաղորդել ավելի ուշ։

Լեհաստանը և Չեխիան արտաքսել են բելառուս դիվանագետներին՝ բելառուսական լրտեսական ցանց բացահայտելուց հետո: Չեխական հետախուզության տվյալներով՝ հետախուզական ցանցը ստեղծվել է Բելառուսի Պետական ​​անվտանգության կոմիտեի կողմից: Դրա անդամների թվում էր 47-ամյա Ալեքսանդր Բալանը՝ Մոլդովայի հետախուզության և անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալը։ Նա ձերբակալվել էր Բուխարեստում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի