«Զանգեզուրի միջանցքի» բացումը թյուրքական աշխարհը կբարձրացնի ռազմավարական դիրքի․ Թուրքիայի փոխնախագահ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նախօրեին Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

«Հարավային Կովկասում Զանգեզուրի միջանցքի բացմամբ ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդնեն տարածաշրջանային առևտրի կենտրոնում, այլև կբարձրացնեն նրա՝ էներգետիկ անվտանգության առումով ռազմավարական դիրքը: Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջին միջանցքը ռազմավարական նախագիծ է, որը կամրապնդի մատակարարման շղթաները, կդիվերսիֆիկացնի առևտուրը, կմեծացնի բարգավաճումն ու զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև կամրապնդի մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունները»,- հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է այդ երթուղու վրա և նպաստում է դրան իր լայնածավալ ենթակառուցվածքային ցանցով, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով։ Յըմազը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ այդ միջանցքն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչը հնարավորություն կտա համաշխարհային առևտրի արագ և արդյունավետ զարգացմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն էր հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցքի բացմամբ հնարավոր կլինի թյուրքական աշխարհի աշխարհագրական ինտեգրումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը, կակտիվանա Միջին միջանցքը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի