1․2 մլրդ դրամ՝ 8 ամսում․ Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է

Լուրեր

25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է․ այս տարվա հունվար-օգոստոսին ՀՀ-ի պարտքն ավելացել է 1 մլրդ 288.1 մլն ԱՄՆ դոլարով՝ օգոստոսի 31-ի դրությամբ հասնելով 14 մլրդ 130.3 մլն դոլարի։ Այս գումարի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտքն է՝ 13․6 մլրդ դոլար, իսկ 522․3 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

Նկատենք, որ կառավարության պարտքի կազմում ավելի արագ տեմպով աճում է ներքին պարտքը, քան արտաքինը, մասնավորապես 2025-ի օգոստոսի 8 ամիսների ընթացքում ներքին պարտքն աճել է 13.4%-ով՝ հասնելով 7 մլրդ 242․6 մլն դոլարի, իսկ արտաքինը՝ 6․9%-ով՝ հասնելով 6 մլրդ 365․4 մլն դոլարի։

Ուշագրավ են միջազգային կառույցներին և պետություններին վարկերի մարման և սպասարկման նպատակով ՀՀ կառավարության վճարումները։ 2025-ի առաջին կիսամյակում պետական բյուջեից պարտքի մայր գումարի մարման նպատակով վճարվել է 225․1 մլն դոլար, իսկ տոկոսավճար՝ 81․5 մլն դոլար։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, ամենամեծ տոկոսավճար վճարվել է Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկին՝ 26․8 մլն դոլար, թեև դրա մայր գումարն ամենամեծը չէ, կազմում է մոտ 15․2 մլն դոլար։

 

chart visualization

Հավելենք, որ կառավարության պարտքի մարումները ներկայում սփռված են մինչև 2054 թվականը։ Ըստ ֆինանսների նախարարության՝ վերաֆինանսավորման ռիսկի տեսակետից առանձնանում են արտարժութային պարտատոմսերի մարման տարեթվերը՝ 2029 թ․, 2031 թ․ և 2035 թ․։

Գայանե Խաչատրյան