Հյուսիսային Կորեան մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքեր է փորձարկել Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ

Լուրեր

21.11.2026 | 10:15
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԺԴՀ-ն մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքերի շարք է փորձարկել։ Այս մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։

Նշվում է, որ Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական ​​Հանրապետության պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը ղեկավարել է անօդաչու զենքի և սարքավորումների փորձարկումը, որոնք մշակվում և արտադրվում են անօդաչու թռչող սարքերի համալիրի ինստիտուտի և ձեռնարկությունների կողմից։ Կիմ Չեն Ընը մանրամասն ծանոթացել է տարբեր տեսակի անօդաչու զենքերի և սարքավորումների, այդ թվում՝ ռազմավարական և մարտավարական անօդաչու հսկողության մեքենաների և բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքին և մարտական ​​կիրառմանը։

Հաղորդվում է, որ նույն օրն անցկացված փորձարկումները ցույց են տվել ռազմավարական անօդաչու հետախուզական մեքենայի ռազմական-ստրատեգիական արժեքը և նորարարական բնութագրերը, ինչպես նաև Kumsong շարքի մարտավարական հարձակողական անօդաչու թռչող սարքերի գերազանց մարտական ​​արդյունավետությունը։

Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել փորձարկման արդյունքներից։ Նա ասել է, որ անօդաչու սարքավորումների կիրառման շրջանակը ժամանակակից պատերազմում ավելի է ընդլայնվում, և անօդաչու սարքավորումները դառնում են ռազմական գործունեության հիմնական ակտիվ, և ԿԺԴՀ զինված ուժերի արդիականացման գերակա և կարևոր խնդիր է՝ բարձր զարգացած հիմքի վրա դնել անօդաչու սարքավորումների հիմնական տեխնոլոգիան, արհեստական ​​բանականությունը և անօդաչու զենքի ու սարքավորումների համակարգերի գործառնական կարողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի