Ադրբեջանը մեկ քայլ է հեռու խաղաղության պայմանագրի ստորագրումից, գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է․ ադրբեջանցի պատգամավոր 

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր Ադրբեջանն ընդամենը մեկ քայլ է հեռու Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց, սակայն դրան խոչընդոտում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի Սահմանադրությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, իբր, «ժամանակին ռեակցիոն քայլ է կատարել՝ իր Սահմանադրության մեջ ամրագրելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», ինչն այսօր հանդիսանում է խաղաղության հիմնական խոչընդոտը։

«Այս դրույթի չեղարկումը խաղաղության հասնելու հիմնական պայմանն է»,- հայտարարել է Նովրուզովը։

Հավելենք, որ չնայած Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ Բաքուն շարունակում է  պահանջներ առաջ քաշել խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման համար։

Ավելի վաղ էլ Al Arabiya-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ «պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով»։

«Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հասկանում ենք՝ նրանք փոփոխություն կկատարեն։ Երբ սահմանադրական այդ փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի