Երևանում 12 անձ սուր աղիքային վարակով տեղափոխվել է հիվանդանոց․ սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, փ. Կոմիտաս 51) արտադրական գործունեությունը։

ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված հաղորդագրության համաձայն՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։ Բոլորը սնվել էին նշված օբյեկտում։

Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրական գործընթացները կազմակերպվել են սննդամթերքի հիգիենայի նկատմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտումներով։

Մասնավորապես՝ օբյեկտը ապահովված չի եղել տաք ջրով, օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում, պատերը պատրաստված չեն եղել լվացվող և ախտահանվող նյութերից, մուտքի դուռը բացվել է անմիջապես խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց, սննդային թափոնների բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի մաքրել և ախտահանել, սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն։