ՀՀ-ն խախտել է Մարտի 1-ի զոհերի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ նոր վճիռը

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ ՀՀ-ի նոր վճիռ է կայացրել 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով։ «Ֆարմանյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործով ստրասբուրգյան դատարանն արձանագրել է, որ 17 տարի առաջ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Ավելին, ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն, որը թույլ կտար պարզել զոհերի մահվան հանգամանքները.

«Դիմումատուների հարազատների մահվան և իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու անկարողության վերաբերյալ բողոքներն ընդունելի են։ Տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նաև դատավարական մասում՝ իշխանությունների կողմից դիմորդների հարազատների մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չիրականացնելու պատճառով»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։

Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, այսինքն, պետությունը մինչև դատարանի հետ հաղորդակցության պահին կատարած քննությունը եղել է անարդյունավետ, ոչ անաչառ և անկախ:

Ուշագրավ է, որ դատարանը նշել է, որ ՀՀ-ն խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը բոլոր դիմումատուների հարազատների մասով, բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից։

Բացի իրավունքների խախտումն արձանագրելուց, ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է նաև զոհվածների հարազատներին վճարել 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև ընդհանուր դիմումատուներին վճարել 35 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Այս վճռին և Մարտի 1-ի գործին այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը, որն այդ օրերին ընդդիմադիր ցուցարարների շարքերում էր․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ՝ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում։ Այլ բան է, որ ես հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևն ինչպես արդյունավետ դատավարության, այնպես էլ ապահովելու, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք, լա՛վ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով»։

Մարտի 1-ի գործերով սա ՄԻԵԴ-ի հերթական վճիռն է։ Տարբեր տարիներին մի քանի տասնյակ գանգատներ են ուղարկվել Ստրասբուրգյան դատարան, որը պարբերաբար ընդդեմ ՀՀ-ի վճիռներ է կայացնում՝ արձանագրելով կյանքի իրավունքի, արդար դատաքննության և կոնվենցիա այլ հոդվածների խախտումներ։

Ռոզա Վարդանյան