Աղվան Հովսեփյանը բանուգործ չուներ, «պագրիշկեքի» համար պիտի զանգեր Ծառուկյանի՞ն. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր, որպես վկա, ցուցմունք տվեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով։ Նա հայտնեց, որ Հովսեփյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։

Ըստ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևանի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ։ Նա նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու, ինչպես նաև այլ ձևով հովանավորելու հետ։ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։

Հովսեփյանի մեղադրանքի այս դրվագով որպես վկա անցնում է նաև Գագիկ Ծառուկյանը։ Նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում Արշավիր Սարգսյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ ինքը գաղափար է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից անվադողեր բերելու վերաբերյալ։ Սակայն անվադողերի բիզնեսի հետ, ըստ նրա, առնչություն է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանը, և Աղվան Հովսեփյանն ասել է, որ ինքը կխոսի Ծառուկյանի հետ։
Ծառուկյանը, սակայն, հերքեց այս հանգամանքը՝ նշելով, որ ինքը բիզնես գործունեությամբ չի զբաղվել, պատգամավոր է եղել, բացի այդ՝ նման հարցով իրեն զանգելը հարիր չէր լինի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Հովսեփյանին։

«Հարգելի՛ մեղադրող, Աղվան Հովսեփյանը՝ Հանրապետության դատախազ, պետք է «պագրիշկեքի» հարցով դիմե՞ր Ծառուկյանին։ Էդ կլասը չի էլի, էդ մակարդակը չի»,- ասաց Ծառուկյանը։

Արաքս Մամուլյան