Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանական SOCAR-ի մեքենայի վրա
Քաղաքականություն
18.09.2025 | 18:41
Վրաստանի Շիդա Քարթլի տարածաշրջանի Քարելի շրջանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մեքենայի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։ Նախնական տեղեկություններով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի