Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանում գտնվող ՌԴ խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

ՌԴ Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը, գրում է Meduza-ն։

Հարձակմանը մասնակցել են ինքնաթիռային տիպի երկու ԱԹՍ-ներ։ Խաբիրովը հարձակումն անվանել է «ահաբեկչական», բայց չի նշել, թե որտեղից են արձակվել անօդաչու թռչող սարքերը։ Նա ասել է, որ տուժածներ  չկան։ Խաբիրովը հավելել է, որ օբյեկտի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել՝ խոստանալով մանրամասները տրամադրել «մի փոքր ավելի ուշ»։

Ուկրաինական  տելեգրամ ալիքները, մինչդեռ, ավելի վաղ հայտնել էին «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ»-ի վրա հարձակման մասին: Exilenova+ տելեգրամ ալիքի տվյալներով՝ հարված է հասցվել գործարանի նավթավերամշակման հիմնական բլոկին։

«Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ»-ը Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկն է։ Այն իրականացնում է ածխաջրածնային հումքի վերամշակման ամբողջական ցիկլ և արտադրում է բենզին, դիզելային վառելիք, մազութ, բիտում, պոլիէթիլեն, ստիրոլ և այլն։ Համալիրը ներառում է երեք գործարան՝ նավթավերամշակման, գազաքիմիական և «Մոնոմեր» գազաքիմիական գործարանը։

Ուկրաինացի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։

«2025 թվականի սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հարված են հասցրել ՌԴ Վոլգոգրադի մարզում գտնվող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ նավթավերամշակման գործարանի աշխատանքը դադարեցվել է։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովն այսօր առավոտյան հայտարարել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը գիշերը հետ է մղել տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։

«Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով կոտրվել են պատուհաններ և վնասվել երկու մասնավոր տների տանիքներ»,- գրել է նահանգապետը։

Նա վստահեցրել է, որ հարձակման հետևանքով տուժածներ  չկան։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ նշել է, որ 11 անօդաչու թռչող սարք է հարձակվել Վոլգոգրադի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի