Թրամփն ANTIFA հակաֆաշիստական շարժումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

Լուրեր

04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է, որ ANTIFA-ն դասում է խոշոր ահաբեկչական կազմակերպությունների շարքին և խորհուրդ է տվել հետաքննություն սկսել դրա ֆինանսավորողների նկատմամբ։ Շարժումը, սակայն, դեռևս չի հայտնվել Պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների պաշտոնական ցանկում։

«Ես ուրախ եմ հայտարարել մեր բազմաթիվ ամերիկացի հայրենասերներին, որ ես ANTIFA-ն՝ հիվանդ, վտանգավոր, արմատական ​​ձախակողմյան աղետը, հայտարարում եմ խոշոր ահաբեկչական կազմակերպություն։ Ես նաև խստորեն խորհուրդ եմ տալիս մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ANTIFA-ն ֆինանսավորողների նկատմամբ՝ համաձայն ամենաբարձր իրավական չափանիշների և պրակտիկայի»,- գրել է Թրամփը սոցցանցում։

The Insider-ը նշում է, որ իրավական գործընթացը պահանջում է ԱՄՆ Պետքարտուղարության որոշում, որը վարում է Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների պաշտոնական ցանկը: Դրա վերջին տարբերակում ANTIFA-ն չի հիշատակվում: Վերջին թարմացումը՝ թվագրված 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ներառում էր լատինաամերիկյան Los Choneros և Los Lobos կարտելները, բայց ANTIFA-ն դարձյալ չի հիշատակվում: Պետքարտուղարության վերջին մամուլի հաղորդագրությունը՝ թվագրված սեպտեմբերի 17-ին, նույնպես ANTIFA-ի մասին չի հիշատակում: Այնտեղ նշվում է Իրանի հետ կապված չորս շիա խմբերի՝ «Հարաքաթ ալ-Նուջաբա», «Քաթաիբ Սայիդ ալ-Շուհադա», «Հարաքաթ Անսար Ալլահ ալ-Ավֆիյա» և «Քաթաիբ ալ-Իմամ Ալի» ընդգրկման մասին:

Թրամփն արդեն իսկ նմանատիպ փորձեր է արել. 2020 թվականի հունիսին նա Twitter-ում հայտարարել էր, որ իր վարչակազմն ANTIFA-ն որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սա քննադատության էր արժանացել  իրավական ոլորտի փորձագետների կողմից, որոնք նշել էին, որ նախագահը չունի կազմակերպությունները որպես ահաբեկչական կազմակերպություններ որակելու լիազորություններ. նման որոշումները կայացնում է Պետքարտուղարությունը և միայն օտարերկրյա կազմակերպությունների վերաբերյալ։

Նույն թվականին ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Կոնգրեսում հայտարարել էր, որ «ANTIFA-ն գաղափարախոսություն է, այլ ոչ թե կազմակերպություն», ինչը հակասում էր նախագահի դիրքորոշմանը։ Ի պատասխան՝ Թրամփը ANTIFA-ն անվանել էր  «լավ ֆինանսավորված անարխիստների և ավազակների խումբ» և մեղադրել ՀԴԲ-ին  ֆինանսավորման աղբյուրները չհետաքննելու մեջ։

ԱՄՆ իշխանությունների հետաքրքրությունը շարժման նկատմամբ կրկին ի հայտ է եկել սեպտեմբերի 10-ին Յուտայում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո: Wall Street Journal-ի տվյալներով՝ հարձակման վայրի մոտ հայտնաբերված հրացանի վրա փորագրված էին «հակաֆաշիստական ​​և տրանսգենդեր գաղափարախոսությունների հետ կապված կարգախոսներ»։ Քննիչները դեռևս չեն հայտնել՝ արդյո՞ք այս գրությունները կապված են հանցագործության դրդապատճառի հետ:

ANTIFA-ն ֆաշիզմի, նեոնացիզմի և ռասիզմի դեմ հանդես եկող շարժումների և անհատ ակտիվիստների հավաքական անվանումն է։ Ժամանակակից հակաֆաշիստական ​​շարժումն իր արմատներով սկիզբ է առնում 1930-ական թվականներին Գերմանիայում տեղի ունեցած «Հակաֆաշիստական ​​գործողություն» շարժումից և ընդգրկում է ձախակողմյան և արմատական ​​ձախակողմյան խմբերի լայն շրջանակ: Շարժումը չունի միասնական, կենտրոնացված ղեկավարություն և կարող է ընդգրկել ինչպես հանրահավաքներ և բողոքի ցույցեր անցկացնող կազմակերպություններ, այնպես էլ ակտիվիստների, որոնք կիրառում են ուղղակի գործողություններ՝ փողոցների շրջափակումներից մինչև ծայրահեղ աջակողմյան միջոցառումների բռնի խափանում:

ANTIFA տերմինը լայն կիրառության մեջ է մտել 1980-ական թվականներից և օգտագործվում է Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում ժամանակակից հակաֆաշիստներին նկարագրելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի