Պուտինի մտերիմ Դմիտրի Կոզակը հրաժարական է տվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Լուրեր

07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին  հայտնել է РБК-ն՝ հղում անելով պաշտոնյայի որոշմանը ծանոթ երկու աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ Կոզակը «քննարկում է բիզնեսով զբաղվելու տարբեր առաջարկներ»։

Դմիտրի Կոզակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի մտերիմներից է։ Նրանք միասին աշխատել են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում 1990 թվականներին։ Երբ Պուտինը 2000 թվականին դարձավ նախագահ, Կոզակը նախ դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2004 թվականին նա միացել է կառավարությանը, իսկ 2020 թվականին վերադարձել նախագահի աշխատակազմ։

Այս տարվա օգոստոսին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Դմիտրի Կոզակը փորձել է Պուտինին տարհամոզել 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից, իսկ 2025 թվականին առաջարկել է դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները և խաղաղության բանակցություններ սկսել։

Ըստ Reuters-ի՝ լայնածավալ պատերազմի սկզբում Կոզակը նախնական համաձայնագիր է պատրաստել Ուկրաինայի հետ կնքելու համար, որը ենթադրում էր, որ Կիևը չի միանա ՆԱՏՕ-ին, սակայն Վլադիմիր Պուտինը մերժել է համաձայնագիրը և շարունակել ռազմական արշավը։

«Փետրվարի 24-ից հետո Կոզակը քարտ-բլանշ էր ստացել. նրան կանաչ լույս էին տվել, և նա գործարք էր կնքել։ Նա վերադարձել էր դրանով և նրանից պահանջեցին հեռու մնալ։ Ամեն ինչ չեղարկվել էր։ Պուտինն ընթացքում փոխել էր ծրագիրը»,- ասել է գործակալության աղբյուրներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի