Բռնակալությունը կրկին սպառնում է Եվրոպային․ Չարլզ թագավորը Թրամփին հիշեցրել է Ուկրաինային միասնական աջակցության մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վինձորի ամրոցում բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ Մեծ Բրիտանիա այցելող ԱՄՆ առաջին նախագահը լինելն «իր կյանքի բարձրագույն պատիվներից մեկն է»։ Չորեքշաբթի երեկոյան պետական ​​ճաշկերույթը հաջորդել է Թրամփի համար տոնական օրվան, գրում  է Sky news-ը։

Օրվա ավարտին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Թրամփը «բացառիկ արտոնություն» է անվանել՝ լինել առաջին ամերիկացի նախագահը, որը երկրորդ անգամ է արժանանում պետական ​​խնջույքի, և հավելել. «Սա իսկապես իմ կյանքի բարձրագույն պատիվներից մեկն է և անսահման հարգանք ձեր և ձեր երկրի նկատմամբ»։

Չարլզ թագավորն իր ելույթի ընթացքում հիշատակել Ուկրաինան, շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը, առևտուրը։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն «միասին պայքարել են բռնակալական ուժերին հաղթելու համար» Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։

«Այսօր, երբ բռնակալությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք և մեր դաշնակիցները միասին ենք աջակցում Ուկրաինային՝ ագրեսիան կանխելու և խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է նա։

Ընթրիքը եզրափակել է Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական ​​այցի առաջին օրը։ Նա և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նաև հարգանքի տուրք են մատուցել հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու հիշատակին Սուրբ Գևորգի մատուռում, որտեղ ծաղկեպսակ են դրել նրա գերեզմանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խնջույքին ներկա է եղել 160 մարդ, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և արքայադուստրը, Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրեններ, այդ թվում՝ Apple-ի տնօրեն Թիմ Քուքը, OpenAI-ի տնօրեն Սեմ Ալթմանը և Microsoft-ի տնօրեն Սաթյա Նադելլան։

Այսօր նախատեսված են Թրամփի բանակցությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի