Նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գործը ԲԴԽ-ն կրկին կքննի. ՄԻԵԴ վճիռը՝ նոր երևան եկած հանգամանք

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է։ Հիմք ընդունելով այս տարեսկզբի ՄԻԵԴ վճիռը, որն արձանագրել էր, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ, ԲԴԽ-ն, որպես նոր երևան եկած հանգամանք, որոշում է կայացրել կրկին քննել Անտոնյանի մասով ներկայացված միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ հունվարի 26-ին. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա Հայաստանում առաջին անգամ դատավորի լիազորություններ դադարեցվեցին։ Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով այդ ժամանակ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշել էր բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Միջնորդության հիմքում ընկած էր օրենքը, թե վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո կրկին չի կարող ընդունվել, եթե ժամկետ չի տրամադրվել, այնինչ Անտոնյանը և նրա ներկայացուցիչը քննության ժամանակ պնդել էին՝ օրենքում նման արգելք չի նախատեսվում։ Այնուամենայնիվ, խորհուրդը դադարեցրել էր դատավորի լիազորությունները։

Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել էր ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել էր դատավորի դիմումը՝ արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդության քննությանը Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել՝ կանխակալ լինելու պատճառով, ուստի, նրա մասնակցությունը գործի քննությանը ՄԻԵԴ-ը գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։ Ստրասբուրգյան դատարանը պարտավորեցրել էր Հայաստանի կառավարությանը Սուրեն Անտոնյանին վճարել 5020 եվրո, որից 3600-ը ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը գտել էր, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը: Հենց այս հիմքով Սուրեն Անտոնյանի գործը կրկին կքննվի հոկտեմբերի 3-ին։

Ռոզա Վարդանյան