ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև կարծիք արտահայտելու ազատության և տեղեկություն ստանալու իրավունքի համար սահմանված երաշխիքների ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Реклама 19 Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր հնարավորություն են ստեղծում մամուլի ազատության ամրապնդման և այդ նպատակով անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախքան արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և բազմաթիվ գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան մամուլի ազատության պաշտպանության նպատակով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, թեև այսօր կան որոշակի օրենսդրական բացեր, այդուհանդերձ, տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավական դաշտն ու իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է:

Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հարցին, նշել է, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարանի որոշում, որով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ներմուծվել է Հայաստանի իրավական համակարգ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև լրագրողների վերապատրաստման դասընթաց անցկացնելու հնարավորությունները: Հանդիպման ավարտին ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն