COP17-ի նախաշեմին ԵՄ բնապահպանական չափանիշներին համահունչ ծրագրեր՝ Հրազդանի աղբավայրում

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Քննարկվել են շինարարական աղբի կառավարման, դրա տեղափոխման, աղբի տեսակավորման ու վերամշակման աշխատանքներին առընչվող հարցեր․ հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Կոտայքի մարզ այցի շրջանակներում հանդիպել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանի հետ։

Հրազդանի աղբավայրի տարածքում շրջայցի ժամանակ ներկայացվել են ԵՄ բնապահպանական չափանիշներին համապատասխանեցված  ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ջրի պահեստավորման ռեզերվուարները, վտանգավոր թափոնների ժամանակավոր պահման հատուկ տարածքները, կեղտաջրերի հավաքման և մշակման համակարգերը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները։

Կողմերը քննարկել են շինարարական աղբի կառավարման, դրա տեղափոխման, աղբի տեսակավորման ու վերամշակման աշխատանքներին առընչվող հարցեր։ Կարևորվել են բնապահպանական նորմերի պահպանման, թափոնների արդյունավետ կառավարման ու վերահսկման գործընթացները։

ԲԸՏՄ ղեկավար Հ.Մարտիրոսյանը ընդգծել է, որ COP17-ի նախաշեմին իրականացվող շրջակա միջավայրի պահպանության բարելավումը կարևոր քայլ է՝ ապահովելու Հայաստանի ներգրավվածությունը միջազգային բնապահպանական օրակարգում»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։