ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի գործի քննությունը մեկնարկում է

Լուրեր

03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Բաղմանյանը, 1999 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 2003 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև մինչև 2009 թվականի հունվարի 26-ը՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, խախտելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված և 2017 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ուժը կորցրած ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջները,  օրենքով նախատեսված արգելքին հակառակ, այն է՝ զինծառայողն իրավունք չունի անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 2001 թվականի մարտի 21-ից վստահված անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ, ապա նաև՝ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող, ընկերության մեկ այլ բաժնետեր և տնօրեն Կարեն Գալոյանի օժանդակությամբ մասնակցել է «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպությանը և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնեական դիրքից բխող ազդեցությունը, հեղինակությունը և կապերը՝ ի շահ ընկերության օգտագործելով` ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերք մատակարարելու մրցույթների արդյունքում առանց խոչընդոտների հաղթող ճանաչվելու և ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված 7.559.414.437 ՀՀ դրամի պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների ընդունումը և դրանց դիմաց վճարումը, ըստ էության, գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումն ապահովելու միջոցով, ինչից հետո նպատակ ունենալով՝ քողարկելու՝ առևտրային կազմակերպությանն առավելություններ, արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ծագման աղբյուրը, պատկանելիությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով։

Բացի այդ, Հայկազ Բաղմանյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում, 2018 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև նույն թվականի տարեկան հայտարարագրերում, 2019 թվականի տարեկան և 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը։

 

Գործը մակագրվել է դատավոր  Սարգսյանին։

 

Արաքս Մամուլյան