Բոլոր պատգամավորների միջև կան ընկերական հարաբերություններ․ Հովհաննիսյանը՝ Սիմոնյանի և Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Բոլորը

«Չի բացառվում, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ վարչությունում կարգապահական վարույթ լինի հարուցված»,– այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։

Հովհաննիսյանն ասաց, որ երեկ ՔՊ խմբակցության նախաձեռնող նիստին Հայկ Սարգսյանը չի մասնակցել, քանի որ վարչության անդամ չէ։

ՔՊ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ բոլոր պատգամավորների միջև կան գործընկերային և ընկերական հարաբերություններ։

«Ներանձնային խնդիրներ չկան։ Մենք մի խմբակցություն ենք, որն անցել է նոյեմբերի 9-ի, պատերազմի և այլ արհավիրքների միջով։ Մենք ավելի ամուր ենք, քան երբևէ։ Եթե որևէ կուսակցական որևէ կուսակցականի հետ ունի խնդիր, դիմում է մեր համապատասխան կառույցներին՝ վերահսկող հանձնաժողովին, որն իր եզրակացությունը ներկայացնում է վարչությանը։ Վարչությունն էլ որոշումներ է կայացնում»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որ այս տարվա ապրիլին ՔՊ վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան