Երևանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը
Քաղաքականություն
17.09.2025 | 15:32
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ սեպտեմբերի 22-23-ին Երևանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը:
«Քննարկումների առանցքում կլինի «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման»,- ասված է հաղորդագրությունում։