Հոկտեմբերի 29-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Քաղաքականություն
23.10.2018 | 19:00ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգի չորս հարցերից առաջինը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին է: