«Ալեքսեյը սպանվել է»․Յուլիա Նավալնայան պնդում է՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են բանտում ու մանրամասներ բացահայտել 

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ իր ամուսնու՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին հաջողվել է դեռևս 2024 թվականի փետրվարին ստանալ գործչի կենսաբանական  նմուշները և արտերկիր տեղափոխել։ Այս մասին Նավալնայան պատմել է Ալեքսեյ Նավալնիի թիմի կողմից պատրաստված հետաքննության շրջանակում։

«Առնվազն երկու երկրների լաբորատորիաներն անկախ կերպով փորձարկել են այս նմուշները: Երկու երկրների լաբորատորիաներն էլ եզրակացրել են, որ Ալեքսեյը սպանվել է, այսինքն՝ թունավորվել է»,- ասել է նա։

Մեկ տարի առաջ The Insider-ը հրապարակել էր մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են քաղաքական գործչի հավանական թունավորման մասին, փոխանցում է Current time-ը։

Նավալնաայի խոսքով՝ Խարպ տեղափոխման աշխատանքները որոշ ժամանակ ընթանում էին. Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Գոստևն այնտեղ էր այցելել դեռևս 2023 թվականի ապրիլին, իսկ ավելի ուշ՝ գաղտնի այցով 2023 թվականի դեկտեմբերին, երբ Ալեքսեյը նույնպես տեղափոխվել էր այնտեղ։

«Ի՞նչն էր նրան այդքան գրավում այս հեռավոր, փակ գաղութում՝ իր խիստ պայմաններով։ Հնարավոր է՝ նրանով, որ այնտեղ ոչինչ և ոչ ոք չէր խանգարի նրան գործն ավարտին հասցնել։ Եվ նրանք դա արեցին», – նշել է Նավալնայան։

Քաղաքական գործչի այրին հայտնել է, որ իրենք ունեն բանտի հինգ աշխատակիցների վկայություններ. «Գրեթե բոլոր հարցաքննվածները պնդում են, որ Ալեքսեյը բողոքել է ոտքի ցավից։ Փետրվարի 3-ին, այդ բողոքների պատճառով, նրան տարել են բժշկական գրասենյակ, որտեղ չափել են նրա արյան ճնշումը և ջերմաստիճանը, և վերջ, նրան հետ տարել են 19 համարի  խուց։ Ալեքսեյը խնդրել է, որ իրեն զննի նյարդաբանը։ Ավելի ուշ նա իր նամակներից մեկում գրել է, որ, դատելով ամեն ինչից, ընդհանրապես բժիշկներ չկան, և որ բժշկական գրասենյակը կեղծիք է, կարծես այն հատուկ իր համար է ստեղծվել. բուժակը  զարմանքով է նայել ամեն ինչին և չի իմացել, թե որտեղ է ինչ է դրված։ Փետրվարի 14-ին Ալեքսեյին  համար 19 խցից տեղափոխել են 16 համարի  խուց՝ պատժախուց։ Այնտեղ էլ նա ավելի ուշ իրեն վատ է զգացել»։

Նավալնայայի  խոսքով՝ փետրվարի 16-ի առավոտյան նա կրկին բողոքել է ոտքի ցավից, իսկ ճաշից հետո նրան դուրս են բերել զբոսանքի։ Անվտանգության ավագ տեսուչ Անտոն Նեմցևը պատմել է, որ զբոսանքի ժամանակ Ալեքսեյը թակել է դուռը և ասել, որ վատ է զգում։

«Երբ մարզաբակի դուռը բացվել է, նա նստած էր և կրկնեց, որ վատ է զգում։ Բայց նրան նույնիսկ բժշկական բաժանմունք չեն տարել, պարզապես հետ են տարել 16-րդ խուց։ Ալեքսեյը պառկել է հատակին, ծնկները մոտեցրել է որովայնին և սկսել է ցավից տնքալ։ Նա ասել է, որ այրոց է զգացել կրծքավանդակում և որովայնում։ Ապա սկսել է փսխել։ Նեմցևի ցուցմունքում ասվում է, որ Ալեքսեյը ցնցումներ է ունեցել, ծանր շնչել, հազացել և տնքացել։ Պահակները Ալեքսեյին մենակ են թողել խցում։ Բելիչը նախ փակել է ճաղերը և դրանց միջով դիտել Ալեքսեյի տանջանքները, ապա փակել է արտաքին ամուր դուռը»,- պատմել է կինը։

Նավալնայայի խոսքով՝ Ալեքսեյին տեղափոխել են բժշկական սենյակ։ Ճանապարհին նա սկսել է շնչահեղձ լինել, և երբ նրան պառկեցրել են հետազոտման սեղանին, նա արդեն անգիտակից վիճակում է եղել։ Շտապօգնություն է կանչվել ժամը 13:25-ին՝ Ալեքսեյի վիճակի վատթարացումից ավելի քան 40 րոպե անց, և նրանք սկսել են կրծքավանդակի սեղմումներ։ Շտապօգնությունը ժամանել է 10 րոպե անց և փորձել է վերակենդանացնել նրան, բայց ապարդյուն։

«Ես պնդում եմ, որ Վլադիմիր Պուտինը մեղավոր է իմ ամուսնու՝ Ալեքսեյ Նավալնիի սպանության մեջ։ Ես մեղադրում եմ ռուսական հատուկ ծառայություններին արգելված քիմիական և կենսաբանական զենք մշակելու մեջ։ Ես պահանջում եմ, որ հետազոտությունն անցկացրած լաբորատորիաները հրապարակեն իրենց արդյունքները։ Դադարեք Պուտինի հետ սիրախաղ անել որոշ ավելի բարձր նպատակներով»,- նշել է Յուլիա Նավալնայան։

Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Դաշնային քրեակատարողական ծառայությունը Նավալնիի մահվան մասին հայտարարել էր 2024 թվականի փետրվարի 16-ին: Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը», և վերակենդանացման միջոցառումներն անհաջող են եղել: Նավալնիի մարմինը մորը չի հանձնվել մեկ շաբաթ շարունակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի