Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցներ են կալանավորվել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ում հանգուցյալ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության՝ FETO շարժման հետ կապված հետաքննության շրջանակում 15 կասկածյալ է կալանավորվել, որոնցից 8-ն ակտիվ ծառայության մեջ են։

Անկարայի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ ահաբեկչական հանցագործությունների հետաքննության բյուրոն հետաքննություն է սկսել ԱԳՆ աշխատակիցների՝ FETO-ի գաղտնի անդամ կասկածյալների նկատմամբ, որոնք նույնականացվել են որպես կազմակերպության ByLock գաղտնի կապի գործիք օգտագործողներ, ունեն վճարովի/ֆիքսված հեռախոսներից անընդմեջ զանգերի գրանցում և վկաների ցուցմունքներ, որոնք ցույց են տալիս, որ իրենք կազմակերպության անդամներ են, հայտնում է TRT Haber-ը։

Այս համատեքստում կալանքի որոշումներ են կայացվել 6 անձի նկատմամբ, որոնք աշխատանքից ազատվել են ԱԳՆ-ում  աշխատելիս ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով, 8 անձի նկատմամբ, որոնք դեռևս աշխատում են հաստատությունում, և 1 անձի նկատմամբ, որն աշխատում է այլ  հաստատություններում։

Հաղորդվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի վարչության խմբերի կողմից չորս նահանգներում շարունակվում են կասկածյալներին ձերբակալելու գործողությունները։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Փենսիլվանիայում մահացել է թուրք հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի