Հայտնի է՝ ինչ հիմքով է կալանավորվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը

Լուրեր

03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
Բոլորը

Նախորդ շաբաթ կալանավորված, Մարտի 1-ի գործով քննիչ Հրաչյյա Մուշեղյանն անցնում է երկու քրեական գործով։ Դրանցից մեկն այս պահին քննվում է Քննչական կոմիտեում և վերաբերում է հարկերից խուսափելուն, իսկ մյուսը դատարանում է, վերաբերում է մահվան ելքով վթարին։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Հրաչյա Մուշեղյանը 2023 թվականի օգոստոսի 12-ին ոչ սթափ վիճակում՝ հարբած վարելով մեքենան, Կոմիտասի պողոտայում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոններին և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջներին հակասող գործողություններ։ Մեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, այն բախվել է Անդրանիկ Առաքելյանի վարած մեքենային։ Վթարի հետևանքով Անդրանիկ Առաքելյանը մահացել է, իսկ նրա ուղևոր Նվարդ Կոջամանյանին անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Այս գործի շրջանակներում Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեում քննվող վարութի շրջանակներում այս ամռանը Մուշեղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել։

Նկատի ունենալով այս երկրորդ մեղադրանքը՝ հանրային մեղադրողը վթարի գործի շրջանակներում Մուշեղյանի խափանման միջոց բացակայելու արգելքն ավելի խիստ՝ կալանքով փոխելու միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ իր նկատմամբ վթարի գործով խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում Մուղեղյանը ենթադրյալ նոր հանցանք է կատարել, ուստի առկա է նրա կողմից նոր հանցանք կատարելու ռիսկ։
Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում գործով որոշումը դեռևս տեղադրված չէ, ուստի դատարանի հիմնավորունմները մեզ հայտի չեն, սակայն պաշտպան Արման Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ բացակայելու արգելք խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ ընտրվում է՝ բացառապես թաքնվելու ռիկսը չեզոքացնելու համար, ուստի՝ նոր հանցանք կատարելու ռիսկը չի կարող հիմնավորվել բացակայելու արգելք խափանման միջոցի պայման խախտելու հանգամանքով։

«Մենք հարց ենք բարձրացրել նաև, թե ինչպես է մեկ այլ վարույթով դատախազի որոշումը հայտնվել այս գործով դատախազի մոտ»,- ասաց Կարապետյանը: Պաշտպանը նաև նշեց, որ Մուշեղյանը թեև մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, սակայն առկա չէ նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ։

«Այսինքն՝ այն հանգամանքը, որ նա մեղադրվում է ենթադրյալ հանցանք կատարելու մեջ, չի կարող դիտվել՝ որպես նոր հանցանք»,- ասաց Կարապետյանը։

Նշենք, որ Հրաչյա Մուշեղյանը եղել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություների գործով քննչական խմբի ղեկավարը՝ այն ժամանակ գործով Հատուկ քննչական ծառայությունում։ Նա է կալանքի տարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մուշեղյանն այն քննիչն էր, որը ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումից և հրապարակումից հետո Խաչատրյանի և Վանեցյանի հետ մասնակցեց ասուլիսի՝ աղմկահարույց խոսակցության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։

Մինչև այս գործով քննչական խմբի ղեկավար նշանակվելը Մուշեղյանը ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ էր, 2019-ին արդեն նշանակվեց ՀՔԾ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, Մուշեղյանը նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչն է։

2020 թվականի պատերազմից հետո Մուշեղյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց ՀՔԾ-ում զբաղեցրած պաշտոնից։

Արաքս Մամուլյան