ԵՄ 5 երկրներ հրաժարվել են սահմանափակել ռուսների համար վիզաների տրամադրումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի հայտարարումը հետաձգվել է

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ հինգ երկրներ վետո են դրել Ռուսաստանի քաղաքացիներին Շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու առաջարկի վրա։ Այդ երկրներն են Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան, հայտնում է հունական Pronews-ը, գրում է Meduza-ն։

Pronews-ը նշում է, որ Հունաստանի դեպքում, որը 2022 թվականից ի վեր առաջին անգամ արգելափակել է Ռուսաստանի վերաբերյալ ԵՄ որոշումը, սահմանափակումները կլինեն «աղետ», քանի որ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը դեռևս մեծ է:

Միաժամանակ, Կիպրոսը չի օգտվել իր վետոյի իրավունքից, չնայած նրա բնակչության 10%-ը ռուսական անձնագիր ունի։

2022 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը դադարեցրել է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը։ Արդյունքում, վիզայի վճարը 35-ից բարձրացել է մինչև 80 եվրոյի, իսկ դիմումների մշակման ժամանակահատվածն ավելացել է, սակայն որոշ երկրներ շարունակել են վիզաներ տրամադրել ռուսներին։ 2025 թվականի սեպտեմբերի սկզբին իտալական ANSA գործակալությունը հայտնել էր, որ  Եվրահանձնաժողովը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 19-րդ փաթեթը պատրաստելիս քննարկում է վիզա տրամադրող մարմինների համար ավելի խիստ առաջարկություններ մտցնելու հնարավորությունը, քանի որ ռուսները ամռանը սկսել են ավելի հաճախ մուտք գործել Եվրոպա: Մասնավորապես, Գերմանիան կոչ է արել լիովին պահպանել Եվրահանձնաժողովի առաջարկությունները 2022 թվականին վիզա տրամադրելու վերաբերյալ:

Politico-ն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի հայտարարման ամսաթիվը անորոշ ժամկետով հետաձգվել է։

Ենթադրվում էր, որ այդ մասին հայտարարվելու է սեպտեմբերի 17-ին՝ չորեքշաբթի, սակայն հիմա այդ օրը չի դիտարկվում, հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին ու եվրոպացի պաշտոնյային։ Նոր ամսաթիվ դեռևս չի նշանակվել։

Politico-ն նշում է, որ պատժամիջոցների հայտարարումը տեղափոխվել է այն պատճառով, որ ներկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ԵՄ-ն փորձում են հասնել Սլովակիայից ու Հունգարիայից ռուսական նավթի գնման հրաժարման, սակայն դեռևս ապարդյուն։

Եթե Թրամփն ուզում է, որ ԵՄ երկրները դադարեն գնել ռուսական նավթ, բավարար է, որ նա հեռախոսով զանգահարի Սլովակիայի ու Հունգարիայի վարչապետներ Ռոբերտ Ֆիցոյին ու Վիկտոր Օրբանին, ասել է Politico-ի հետ զրուցած դիվանագետներից մեկը։

«Նրանք նրա ընկերներն են։ Նա կարող է պարզապես զանգահարել նրանց»,- նշել է դիվանագետը։

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունել էր հուլիսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի