Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ուրախ կլիներ Հայաստանի կատարողներին տեսնել «Ինտերտեսիլ» երգի մրցույթում

Լուրեր

25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ուրախ կլիներ տեսնել Հայաստանի կատարողներին «Ինտերտեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցների շարքում, և նրանք գիտեն այդ մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայ ընկերները շատ լավ գիտեն, որ մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չի ուղղված։ Մենք ուրախ կլինեինք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, մեր հայ ընկերներին»,- ասել է Լավրովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել 2025 թվականին Մոսկվայում և Մոսկվայի  մարզում «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական ​​մրցույթ անցկացնելու մասին: Այն կանցկացվի սեպտեմբերի 20-ին Մոսկվայում։

Մասնակիցների թվում են ՌԴ-ի, Չինաստանի,  Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Կատարի, Կոլումբիայի, Կուբայի, Ղրղզստանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի , ՀԱՀ-ի, ԱՄՆ-ի, Եթովպիայի, Բրազիլիայի, Մադագասկարի ներկայացուցիչները։ Ի սկզբանե հայտարարվել էր նաև Ադրբեջանի մասնակցության մասին, սակայն հետագայում պարզ դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի