Բաքուն հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքի» Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ճանապարհի շինարարությունն 95 տոկոսով ավարտված է

Լուրեր

03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ (ադրբեջանական աղբյուրներն այն անվանում են «Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն 95%-ով ավարտված է։

Նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրականացվում է «ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան»։ Նախագծի համաձայն՝ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 149,9 կմ, որից 123,6 կմ-ը գլխավոր ճանապարհն է։ Ճանապարհի տեխնիկական կատեգորիան 1B է, ինչն ապահովում է բարձր արագության և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը, հավելում են ադրբեջանական աղբյուրները։

Ճանապարհի լայնությունը՝ 14-21 մետր է, ճանապարհային հողային ծածկույթի լայնությունը՝ 21,5–29,5 մետր, իսկ  երթևեկության գոտիների քանակը՝ 4-6։

Հավելենք, որ թեպետ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցք» չի նախատեսվում, Բաքուն շարունակում է «միջանցք» եզրույթի օգտագործումը։ Փաստաթղթերում  նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի