ՆԱՏՕ-ի թույլտվությունը ռուսական ԱԹՍ-ներ խոցելու համար կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ․Մեդվեդև

Լուրեր

04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման գաղափարը սադրիչ է անվանել։ Նրա կարծիքով՝ դա կնշանակի պատերազմ դաշինքի և Ռուսաստանի միջև, գրում է Կոմերսանտը։

Այս գաղափարը քննարկվում է Ուկրաինայում և այլ երկրներում: Մեդվեդևը նաև նշել է, որ առաջարկ է հնչել նաև ստեղծել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի տարածքում։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև մեկնաբանել է Եվրամիությունում ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման վերաբերյալ քննարկումները: Ըստ նրա՝ այս դեպքում Ռուսաստանը կհետապնդի ԵՄ երկրներին միջազգային և ազգային դատարաններում՝ «առանց նրանց դեմ հայցերը մարելու վաղեմության ժամկետով կամ ձեռքբերման վաղեմության ժամկետով, ինչպես նաև առանց միջազգային հանցագործությունների համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի»։

ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ակտիվ միջոցներ ձեռնարկել դաշինքի արևելյան թևը ամրապնդելու համար սեպտեմբերի 10-ին Լեհաստանի օդային տարածք  ռուսական ԱԹՍ-ների ներխուժումից հետո։ Լեհական իշխանությունները հայտնել էին առնվազն 19 անօդաչու թռչող սարքի մասին, որոնք խախտել են հանրապետության օդային տարածքը, որոնցից մի քանիսը ոչնչացվել են: Կարճ ժամանակ անց դաշինքի անդամները սկսել են «Արևելյան պահապան» գործողությունը՝ իրենց դիրքերը  ուժեղացնելու  համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի