Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվել․Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի ԳՇ պետին

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված  Շուշի քաղաքում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուին։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրաքթարօղլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալիևին  փոխանցել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։

Ալիևն էլ  շնորհակալություն է հայտնել  ողջույնների համար և խնդրել  իր ողջույնները փոխանցել Թուրքիայի նախագահին։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Ալիևը հայտարարել է՝ չկան միմյանց այնքան մոտ երկրներ, որքան Ադրբեջանն ու Թուրքիան են և  նշել է, երկու երկրների  միասնությունը կարևոր գործոն է համաշխարհային մասշտաբով։

Իլհամ Ալիևը ընդգծել է, որ տարածաշրջանում արդեն սկսվել է խաղաղության դարաշրջանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2021 թվականին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրման կարևորությանը։

Գոհունակությամբ նշվել է, թե «այսօրվա հանդիպումը համընկնում է սեպտեմբերի 15-ի՝ Կովկասի իսլամական բանակի կողմից Բաքվի դաշնակցա-բոլշևիկյան օկուպացիայից ազատագրման 107-ամյակի հետ»:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցների միջև եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ  Բայրաքթարօղլուն այսօր ավելի վաղ Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևին ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի