Քաղբանտարկյալ Նիկոլայ Ստատկևիչին, որն ազատ արձակվելուց հետո հրաժարվել էր լքել Բելառուսը, կալանավայր են վերադարձրել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բելառուսի նախագահի երբեմնի թեկնածու, 69-ամյա Նիկոլայ Ստատկևիչը, որը սեպտեմբերի 11-ին ազատ էր արձակվել այլ քաղբանտարկյալների հետ միասին և հրաժարվել էր մեկնել Լիտվա, չհաստատված տեղեկություններով, վերադարձվել է կալանավայր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա գտնվելու վայրի՝ մի քանի օր անհայտ մնալուց հետո, նրան տեսել են Գլուբոկոե քաղաքի ՔԿՀ-ում։ Այս մասին հաղորդել է «Наша Нiва»-ն՝ հղում անելով «հուսալի աղբյուրին»։

Ստատկևիչի մասին այլ տեղեկություններ չեն տրամադրվում, և այլ լրատվամիջոցներ նույնպես ոչինչ չեն հաղորդում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդի ճակատագրի մասին: Ինչպես նշում են «Զերկալո»-ն և «Наша Нiва»-ն, Ստատկևիչը ազատ արձակվելուց առաջ մեկուսացված է եղել Վիտեբսկի մարզի Գլուբոկոյեի ուղղիչ գաղութում։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործչի կինը՝ Մարինա Ադամովիչը, հայտարարել է, որ Գլուբոկոյեի թիվ 13 ուղղիչ գաղութը հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել ընդդիմադիր գործչի գտնվելու վայրի մասին։

Սեպտեմբերի 11-ին Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել 52 քաղբանտարկյալի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականի տեղակալ Ջոն Քոուլի գլխավորած պատվիրակության հետ  համաձայնագրերի շրջանակներում։

Նրանց թվում էր նաև Բելառուսի ընդդիմության վաղեմի առաջնորդներից մեկը՝ Ստատկևիչը, որը 2010 թվականին Բելառուսի նախագահի թեկնածու էր։ Ազատ արձակված բանտարկյալներին տարել են  Լիտվայի հետ սահման, սակայն Ստատկևիչը հրաժարվել է  լքել երկիրը և դուրս եկել չեզոք գոտի, որտեղ նա մի քանի ժամ նստել է։ Դրանից հետո լիտվացի սահմանապահները հայտնել էին, որ Ստատկևիչը լքել է չեզոք գոտին և վերադարձել Բելառուս։ Մի քանի օր նրա մասին ոչինչ հայտնի չէր։

Նիկոլայ Ստատկևիչը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման 2010 թվականի դեկտեմբերին բողոքի ցույցին մասնակցելու համար և ազատ է արձակվել 2015 թվականին։ Դրանից հետո նա կրկին զբաղվել է քաղաքական գործունեությամբ և ձերբակալվել է 2020 թվականի մայիսին։ Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի