Ով է Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը․ ըստ Բաքվի՝ նա զինված հարձակում է պատրաստել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հայազգի տղամարդը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ փորձել է զինված հարձակում իրականացնել Ստեփանակերտում։  Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը գնացել է քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք, վերցրել այնտեղ նախկինում թաքցրած «Կալաշնիկով» ինքնաձիգը, դրա համար նախատեսված 4 պահունակ և 5 նռնակ։

Ավանեսյանին ոստիկանները ձերբակալել են այն պահին, երբ, իբր, փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին․ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, կիրառել է նռնակներից երեքը և ինքնաձիգից կրակ բացել։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ պատասխան կրակից Ավանեսյանը վիրավորվել է։ Միջադեպը, ըստ տեղական լրատվամիջոցների, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը քաղաքում է եղել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չցանկացավ անդրադառնալ այս միջադեպի մասին հաղորդագրություններին։

«Ստեփանակերտում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ այս պահին»,- արձագանքեց իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ համացանցում հայտնված տեղեկությունը մի քանի նպատակ է հետապնդում, որոնք ուղղված են թե՛ Ադրբեջանի ներքին լսարանին, թե՛ Հայաստանի։ Օհանյանի կարծիքով՝ Ալիևը, Ստեփանակերտում ձերբակալելով Կարեն Ավանեսյանին, ձևավորում է հայի կերպար, որը դեռ սպառնալիք է ներկայացնում։

«Ուղղված է նաև մեզ, մեր հանրությանը, որ Ադրբեջանը դեռևս իր հռետորաբանությունը, իր ռազմական նպատակները չի ավարտել և շարունակում է»,- նշեց Օհանյանը։

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արժանահավատ չի համարում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, բայց Արցախում տեղի ունեցածը հակահայկականության հերթական դրսևորումն է համարում։
«Մի երկրում, որտեղ դպրոցական դասագրքերում կա արմենոֆոբիա և հայատյացություն, զարմանալի չէ, որ ուժային կառույցներում նմանօրինակ դրսևորումներ լինեն»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ևս չի հավատում ադրբեջանական հրապարակումներին՝ Կարեն Ավանեսյանի մասին։ Նրա մոտ մի շարք հարցեր են առաջացել դեպքի հետ կապված։

«Ինքս չեմ հավատում, բայց ինչ իմանամ, կարող է էդ երիտասարդն ինչ-որ խնդիրներ ունի, դա է իրեն նման քայլի դրդել կամ հիվանդ լինի, ինչ-որ պրոբլեմ ունենա։ Այդ դեպքում նաև հարց է առաջանում՝ ինչու է մնացել ընդհանրապես», – ասաց նա։

Արցախցիների բռնի տեղահանությունից հետո հայկական կողմի հաշվարկով մոտ 13 հայ էր մնացել Արցախում, իսկ Ալիևը դեռ նախորդ տարեվերջին Ստեփանակերտում մնացած շուրջ երկու տասնյակ հայի մասին էր խոսել։ Ինչ է այս պահին հայտնի չհեռացած սակավաթիվ հայերից մեկի՝ Կարեն Ավանեսյանի մասին․ զրուցեցինք մի քանի արցախցիների հետ։ Նրանցից մեկը պատմեց, որ Ավանեսյանն իր մայրիկի դասընկերն է եղել։ Տեղյակ է, որ Կարեն Ավանեսյանը մոր հետ է ապրել Արցախում, բայց նրա մահից հետո միայնակ է մնացել։ Արցախցի կինը նաև ասաց, որ Կարեն Ավանեսյանը մտավոր և հոգեկան խնդիրներ ունի։ Այս տեղեկությունը հաստատեց նաև մեկ այլ արցախցի։

Բաքվի իրավապահ մարմինները հաղորդում են, որ Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, և նա գտնվում է վերահսկողության տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան